2016 թվականից Հայաստանի գիտնականները մատչում կստանան Horizon 2020 ԵՄ հիմնադրամներին: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

Համապատասխան փաստաթուղթը Հայաստանը կստորագրի Եվրամիության գործընկերների հետ 2016թ. հունվարին:

Ըստ նախարարի, հայ գիտնականները մինչեւ 2020 թվականը մատչում կստանան 80 մլրդ դոլարի չափով գիտության զարագցման հիմանդրամներին: «Այսինքն, մենք մեր գիտնականներին մուտքի տոմս ենք տալիս դեպի գիտական հիմնադրամներ: Հուսով եմ, մեր գիտնականները կկարողանան մրցունակ նախագծեր ներկայացնել»,- ասել է նախարարը: