Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ինքնասպանության փորձ է կատարել ուսանողներից մեկը:

NEWS.am-ին Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնեցին, որ ուսանողուհին իրենց մոտ է տեղափոխվել «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ, ստացել է ամբուլատոր բուժօգնություն եւ գնացել տուն:

Նախնական տեղեկություններով՝ աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել քոլեջի հանդերձարանում: