ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարելիայի Հանրապետության բնակիչ 10-ամյա դպրոցական Իրինա Նիկիտենկովային տեսախցիկ է նվիրել, հայտնում է FlashNord-ը:

«Ես շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինից: Ես ուզում եմ նկարահանել խցիկով»,- ասել է դպրոցականը:

Գործակալության տեղեկություններով՝ աղջիկը նախագահին նամակ էր գրել՝ խնդրելով կատարել իր ցանկությունը եւ տեսախցիկ նվիրել: Աղջիկը երազում է վիդեոբլոգեր դառնալ:

Նա պարզաբանել է, որ նախկինում նկարահանում էր հեռախոսով, սակայն այն կոտրվել է, իսկ պապիկն ու տատիկը չեն կարող իրենց թույլ տալ նման գնում կատարել:

Նվերն աղջկան հանձնել է Կարելիայի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը: