ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստան-Թուրքիա ներկայիս հարաբերությունները: Նա, ինչպես եւ նախկինում, ընդգծել է, որ երկիրը չի պատրաստվում դադարեցնել իր հարաբերությունները թուրք ժողովրդի հետ: Իսկ Թուրքիայի ներկայիս իշխանությունների առումով ասել է, թե «ոչինչ հավերժ չէ լուսնի տակ», տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

Ես ուղերձում արդեն ասել եմ, ուզում եմ հիմա եւս մեկ անգամ կրկնել. մենք թուրք ժողովրդին բարեկամական ժողովուրդ ենք համարում եւ չենք ուզում, որ հենց թուրք ժողովրդի հետ մեր հարաբերությունները դադարեն, - ասել է ռուսական պետության ղեկավարը հարցազրույցում, որը ներառվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի  «Աշխարհակարգ» փաստագրական ֆիլմում:

«Ինչ վերաբերում է գործող իշխանությանը, ոչինչ հավերժ չէ լուսնի տակ»  ,- հավելել է նա: