Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00.21-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են ՄՃԿԿ ՕԽ-ն եւ մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ВАЗ 2108» մակնիշի 01 LO 066 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Տարոն Կարապետյան) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Տարոն Կարապետյանը «ՎԱԶ-2108» ավտոմեքենայով Ազատեկ գյուղից դեպի Վայք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ապառաժ քարին, գլխիվայր շրջվել և մոտ 100 մետր սահելով` առաջ ընթացել, ինչ հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Մահացածն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հետախույզ:



























