Երեւանում, այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի պատճառը եղել են թափառող շները, քանի որ վարորդը նկատելով շներին, փորձել է խույս տալ, սակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան` հարվածել է բետոնե սյանը:
Մեքենայի վարորդ Մխիթար Ավետիսյանը ճանաչված դերասան և հաղորդավար է:



























