Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում դեկտեմբերի 19-ի լույս 20 գիշերը, 02:00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը: Ըստ գյուղապետի` հրդեհը բռնկվել է իրեն եւ իր եղբորը՝ Վահան Պապիկյանին պատկանող անասնագոմում եւ ավտոտնակում:
«Երեւի հոսանքից է եղել, այրվել է անասնագոմի եւ ավտոտնակի տանիքը, ամբողջ խոտը, փայտանոցի փայտերը նույնպես ամբողջությամբ այրվել են»,-ասաց Անդրանիկ Պապիկյանը՝ հավելելով, որ հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Ըստ ՏԿԱԻՆ-ի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04.42-ին, մարվել՝ 10.15-ին: Այրվել է Վ. Պ.-ին պատկանող անասնագոմի, խորդանոցի և ավտոտնակի տանիքի կառուցատարրերը` (մոտ 300 քմ), վառելփայտ (մոտ 8 խմ), պահեստավորված անասնակեր (600 հակ) և 6 անվադող:



























