Իտալիայի Թուրին քաղաքում ռումբի առկայության մասին անանուն զանգի պատճառով տարհանել են Կինոյի թանգարանի այցելուներին: Այս մասին հաղորդում է իտալական ANSA գործակալությունը:
Գործակալության տվյալներով, արտակարգ իրավիճակների ծառայությունն անանուն զանգը ստացել է կիրակի առավոտյան:
Դեպքի վայր ժամանած իրավապահները տարհանել են բոլոր այցելուներին եւ շրջափակել շենքը: Ինտերֆաքսի փոխանցմամբ, մասնագետները պայթուցիկ սարք են որոնում:



























