Լեհաստանի ոստիկանությունը ռեկորդային թվով՝ 178 կգ մաքուր կոկաինի խմբաքանակ է առգրավել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Մրոզեկը:

Նրա խոսքով, բեռը Բելգիա է ժամանել է Կոլումբիայից ծովային ճանապարհով, իսկ հետո բանան տեղափոխող բեռնատարներով հասցվել է Լեհաստան: Կոկաինը եղել է բանանների մեջ:

«Կոկաինի արժեքը գնահատվում է 105 մլն զլոտի (27 մլն դոլար): Մենք նախկինում երբեք չենք ձերբակալել կոկաին, որն այսպիսի որակ ունենար»,-ասել է Մրոզեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: