Ռուս-թուրքական դիմակայությունը 2016 թվականին կշարունակվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ու Թուրքիան պրագմատիկ տնտեսական շահերի հարթությունից անցել են աշխարհաքաղաքական հարթություն: «Ռուսաստանը նույնիսկ կարծես պատրաստ է զոհել պրագմատիկ հնարավորություններն էներգետիկ ոլորտում՝ հանուն ռազմաքաղաքական շահերի: Սա նույնպես վկայություն է, որ այդ երկու երկրների միջեւ հարաբերությունները մոտ ապագայում որոշակի առումով կվերանայվեն»,-ընդգծել է թուրքագետը:
Նա նաեւ հավելել է, որ հեռանկարում հնարավոր է Ռուսաստանն ու Թուրքիան նստեն բանակցությունների սեղանի շուրջ:



























