Երեւանի  Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 21-ին,  ժամը 19:30-ին, կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Միաժամանակ կմիացվի մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը, որով էլ կազդարարվի տոնական միջոցառումների մեկնարկը։

Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաեւ քաղաքի տոնական ձեւավորումներում:

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր  Նոր տարի» ծրագրով: