Ադրբեջանական կողմը, համաձայնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին կապված միջադեպերի հետաքննության մեծանիզմների ներդրման հետ, հիմա կրկին պայմաններ է առաջադրում:

«Ազերթաջ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմները նպատակ չեն, այլ միայն համալիր միջոցներից մեկը՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը:
Ադրբեջանցի նախարարի կարծիքով, միջադեպերը տեղի են ունենում, «որովհետեւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինականորեն ներկա են Հայաստանի զինված ուժերը»: Երբ այդ ուժերը դուրս բերվենԱդրբեջանի օկուպացված տարածքներից, միջադեպեր տեղի չեն ունենա, եւ դրանք հետաքննելու կարիք էլ չի լինի, հայտարարել է Մամեդյարովը:

Միաժամանակ, միջադեպերի մեծ մասը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, եւ միջադեպերը կապել «օկուպացիայի» խնդրի հետ ոչ մի կերպ չի ստացվի:

Այսպիսով, Ադրբեջանը, ֆորմար առումով միջազգային հանրության ճնշման տակ համաձայնելով միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, հիմա առիթ է փնտրում դրանից հրաժարվելու համար: