Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, փորձել են փակել Երեւանի Դեմիրճյան փողոցը՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Սակայն, ոստիկանները թույլ չեն տվել հացադուլավոր դատապարտյալների ծնողներին փակել փողոցը, նրանց միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ անող ցմահ դատապարտյալների հարազատները կառավարության դիմաց պահանջում էին հանդիխում Հովիկ Աբրահամյանի հետ, նրանք
ակնկալում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջնորդի պատկան մարմիններին կյանքի կոչել իրենց պահանջը:
Ցմահ դատապարտյալների հարազատները նախագահական նստավայր կհանձնեն 10 000 ստորագրությամբ դիմումը, որով պահանջում են լսել անազատության մեջ գտնվող իրենց հարազատների պահանջները` վերանայել նրանց քրեական գործերը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ին իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան դադարեցրել են հացադուլը: Դատապարտյալներից ոմանք հրաժարվել են իրենց հասանելիք զբոսանքից:



























