Անհրաժեշտ է ապահովագրել արտահանողների ռիսկերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Նախկինում մենք արդեն հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ: Որքան ինձ հայտնի է, նման գաղափարով հանդես է եկել նաեւ Կառավարությունը:
Այդ ժամանակ, օրինակ, արտահանողներին կարելի է ժամանակավորապես ապահովագրել փոխարժեքի տատանումից: Մեր բիզնեսը  նման աջակցության կարիք ունի, եւ մենք դա շատ կարեւոր ենք համարում,-ընդգծել է պատգամավորը: