Հայաստանը ճանապարհներին հետեւում է զարգացած երկրների մակարդակով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով, ցանկացած ձյան դեպքում ամենաբարձր ոլորաններում երթեւեկությունը սահմանափակվում է առավելագույնը 7-8 ժամով:

«Ոչ մի զարգացած երկրում 1500 մետր բարձրության վրա գտնվող ճանապարհները հնարավոր չէ անմիջապես մաքրել  կամ ցանկացած ձյան դեպքում՝ մաքուր պահել: Մեզ մոտ այդ ժամանակահատվածը պրակտիկորեն չի անցնցում 7-8 ժամից, անգամ Սելիմի լեռնանցքում»,-հայտարարել է Առաքելյանը: