«Դավթի պարսատիկ» ՀՕՊ իսրայելական նոր համակարգը հաջողությամբ անցել է վերջին փորձարկումը: Այս մասին Թվիթերում հայտնել է Իսրայելի ՊՆ-ն:
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ դա համակարգը պետության ռազմաօդային ուժերի փոխանցելու վերջին փուլն է: «Դավթի պարսատիկը» սպառազինության կվերցվի 2016թ., փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Դավթի պարսատիկը» մշակվել է ԱՄՆ-ի հետ համատեղ եւ նախատեսված է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների եւ 70-300 կմ հեռահարությամբ, մեծ տրամաչափով անկառավարելի հրթիռների խոցման համար:



























