Գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւը 2002թ. պլանավորել էր ահաբեկչություն կազմակերպել Մոսկվայի Էստրադայի թատրոնում: Բասաեւը մահապարտ էր ուղարկել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգին, որը պետք է խառնաշփոթ ստեղծեր ուժայինների աշխատանքի մեջ «Նորդ Օսթ» մյուզիքլի գերիներին գերեվարելու ժամանակ եւ խուճապ առաջ բերեր Մոսկվայում:

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, 2002թ. հոկտեմբերի 23-ին մահապարտ Զաիրա Դաուդովան պետք է ինքնաշեն նռնակ նետեր Էստրադայի թատրոնի բեմ, իսկ հետո գործի դնել մահապարտի գոտին: Ահաբեկչությունը պետք է տեղի ունենար Դուբրովկայի թատերական կենտրոնում «Նորդ Օսթ» մյուզիքլում մարդկանց գերեվարելու հետ միաժամանակ:

Մահապարտ կինը անվտանգության աշխատակիցների մոտով թատրոն էր անցկացրել գրպանի նռնակ եւ մահապարտի գոտի: Սակայն նրանից պահանջել էին հանձնել բջջային հեռախոսը, եւ կինը, զրկվելով իր հրահանգիչի հետ կապ հաստատելու հնարավորությունից, խուճապի էր մատնվել եւ լքել թատրոնը:

Հիշեցնենք, որ 2002թ. հոկտեմբերի 23-ին Դուբրովկայի թատերական կենտրոնում «Նորդ Օսթ» մյուզիքլի ժամանակ ահաբեկիչները 914  մարդու էին պատանդ վերցրել: Այն ժամանակ ահաբեկչությունից զոհվել էր 130 մարդ, որոն թվում՝ 10 երեխա: