Ադրբեջանի նավթից ստացվող եկամուտները կրկնակի կրճատվել են: 

Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը` վկայակոչելով տնտեսական լուրերի   «Մարժա»  գործակալությանը եւ Մաքսային պետական կոմիտեի հաշվետվությանը, 2015-ի  11 ամիսների ընթացքում Ադրբեջանն ընդամենը   8,259 մլրդ դոլարի նավթ է արդյունահանել: Միաժամանակ 2014-ի նույն ժամանակահատվածում Ադրբեջանը  20,713 մլրդ դոլարի նավթ է արտահանել:

Այսպիսով, նավթի գների անկումից մաքուր կորուստը կազմել է   48,7 տոկոս կամ 10,094 մլրդ դոլար: