Եվրամիության խորհուրդը վեց ամսով՝ մինչեւ 2016 թ. հուլիսի 31-ը երկարացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին ասված է այդ եվրոպական կառույցի կայքում:
Հակառուսական պատժամիջոցները երկարացնելու մասին որոշումը ընդունվել է Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 18-ին: Այն ուժի մեջ է մտնելու երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին:
Դիվանագիտական աղբյուրների կարծիքով, ԵՄ մի շարք երկրներ շահագրգռված են ահաբեկչության դեմ պայքարին ու Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն կառուցելու հարցում, դրա համար էլ պատժամիջոցները վերջին անգամ են ամբողջական ծավալով երկարացվում, հայտնում է Lenta-ն։



























