Gazeta Wyborcza պարբերականի լեհ լրագրող Վացլավ Ռաձինովիչը, որին Ռուսաստանում զրկել են հավատարմագրությունից, ՌԴ ԱԳՆ-ին խնդրել է խնամել իր կատվին:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ Facebook-ի էջը, իր կենդանուն լքող լրագրողի վերջին խնդրանքը կատարվելու է:
«Վերջին ցանկությունը սրբություն է»,- ասել են արտգործնախարարությունից:
Հաղորդվում է կատվի անունը Մարուսյա է:
Դեկտեմբերի 18-ին Gazeta Wyborcza-ի թղթակից Վացլավ Ռաձինովիչին հրավիրել էին ՌԴ ԱԳՆ եւ հայտնել նրան հավատարմագրությունից զրկելու մասին: Ռուսաստանի այս քայլը Վարշավայից ռուս լրագրող Լեոնիդ Սվիրիդովին վտարելու պատասխանն էր, հայտնում է ՏԱՍՍ-ը:



























