Եվրասիական միությունը հարստացրել է ոչ թե Հայաստանին, այլ առաջին հերթին հենց Ռուսաստանին: Այդ մասին դեկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:  

«Իշխանությունները մեզ ասում էին, թե Հայաստանից Ռուսաստան արտահանումը կաճի: Բայց ամեն ինչ հակառակն է. 2015-ին այն կրճատվել է: Իսկ Ռուսաստանը  Եվրասիական միությունն օգտագործում է մեր երկրի նման երկրների հաշվին իր տնտեսությունը պահելու համար», - ասել է Խաչատրյանը:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նվազել է:  2015-ի հունվար-հոկտեմբերին Պետական վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, այն կրճատվել է 10,7 տոկոսով` մինչեւ 810,5 մլն դոլար: Հայաստանից արտահանումն ավելի շատ է կրճատվել`   29,4 տոկոսով, մինչեւ 179,1 մլն դոլար: