ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հիասթափված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Trend-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին համանախագահ Բրայզան հայտարարել է, որ երկեւ երկրների հերթական հանդիպումը ոչ մի զգալի արդյունք չի բերել, կողմերի միջեւ լարվածությունը շարունակում է բարձր մնալ, հանդիպման շրջանակում խնդրի լուծման նոր առաջարկներ չեն եղել:

«Միակ դրական պահն այն է, որ երկու երկրների ղեկավարները բոլոր դեպքերում հանդիպեցին, բայց զգալի արդյունքների հասնելու համար նրանց պետք է Մինսկի խմբի համանախագահող երկրների օգնությունը»,-նշել է Բրայզան:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2014 թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում: