ՀՀ ԱԺ Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 23-ին կայցելի իրենց քրեական գործերի վերանայման պահանջով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 9-րդ օրը հացադուլ անող 32 ցմահ դատապարտյալներին:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մորեղբոր որդին՝ Ղարիբ Շեկիկյանը:

«Այսօր 5 ծնողի հետ հանդիպել է, խոստացել է վաղը առավոտյան գնալ, խոսել, լսել հացադուլ անող ցմահ դատապարտյալներին, տեսնենք, նախորդ անգամ էլ էր ասում կգնամ, չգնաց, կարող է՝ այս անգամ էլ չգնա: Մինչեւ քայլեր չենք ձեռնարկում, չեն արձագանքում» ,-ասաց ցմահ դատապարտյալի հարազատը:

Ղարիբ Շեկիկյանի խոսքով՝ Հովհաննես Սահակյանը համաձայնել է 5 ցմահ դատապարտյալների ծնողներին ընդունել այն բանից հետո, երբ վերջինները երեկ փորձել են փակել Բաղրամյան պողոտան: