Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Կախրամանի հետ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը արձանագրել են երկու երկրների միջեւ համագործակցության հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, նշել, որ ադրբեջանաթուրքական համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանային կայունության համար:
Կողմերը տեսակետներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հանդիպման մանրամասները չեն հայտնում, սակայն ակնհայտ է, որ քննարկվել է նաեւ Թուրքիայի կողմից ռազմական օգնությունը:



























