Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է եվրոպական եւ ուկրաինական պատվիրակություններին Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտուն   (ԱԱԳ) վերաբերող բանակցությունների ընթացքի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինի խոսքով, եվրոպական պատվիրակությունը բանակցություններից հեռացել է   «խաղն ավարտված է» խոսքերով:

«Խաղն ավարտված է, եւ գնացին, իսկ այսօր մամուլի հաղորդագրություն են հրապարակել, թե ռուսական պատվիրակությունն է խափանել բանակցությունները», — ասել է ՌԴ նախագահը` նշելով, որ «դա այնքան էլ եվրոպական չէ, բոլորովին հանդուրժողական չէ»:

Միաժամանակ Պուտինը վստահ է, որ կողմերը կշարունակեն բանակցությունները: 

«Կարծում եմ, որ մենք դեռ բազմիցս կանդրադառնանք այդ հարցերին: Մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները գործընկերների հետ, այս թեմատիկայով եւ Ուկրաինայի հետ ենք ուզում, եւ Եվրամիության հետ ենք ուզում», — հայտնել է ՌԴ նախագահը: