ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ջերրի Սայնֆիլդի «Կատակերգուները մեքենա են վարում եւ սուրճ են խմում» կատակերգական շոուի հաջորդ հյուրը կլինի, գրում է Gazeta-ն` վկայակոչելով CBS News-ին:
ԱՄՆ-ի նախագահն առաջին պաշտոնական անձն է, որը մասնակցել է այդ շոուին: Դրվագը նկարահանվել է դեկտեմբերի 7-ին, Օբաման եւ Սայնֆիլդը հերթով 1963 թվականի երկնագույն Chevrolet Corvette են վարում Սպիտակ տան շրջակա մարգագետնում, հետո զբոսնում են եւ անձնակազմի համար ճաշարանում սուրճ են խմում:
«Փոքր ժամանակ երազում էի տիեզերագնաց դառնալ: Նախագահ Օբամայի մասնակցությամբ կատակերգական շոու նկարահանելով եւ Սպիտակ տան շուրջ զբոսնելով ինձ այնպես էի զգում, ասես պատրաստվում էի տիեզերք թռչել: Նախագահ եւ ուղղակի կարգին տղա լինելով` Օբաման ինձ համար լուսնային զբոսանք կազմակերպեց: Դա անմոռանալի օր էր» — նկարահանումներն է մեկնաբանել Սայնֆելդը:
Երկուշաբթի Sony ընկերությունը առաջիկա սեզոնի դրվագներով տեսաշար է թողարկել :
Սայնֆիլդը շոուն սկսել է 2012-ին: Ամեն դրվագում նա եւ հրավիրված կատակերգուն հին մեքենաներ են վարում, հետո կանգ են առնում եւ սուրճ են խմում: Դրվագի նկարահանումից հետո Օբաման ընտանիքի հետ ամենամյա հանգստի է մեկնել Հավայան կղզիներ:



























