Հունաստանը հետ է կանչել Չեխիայում իր դեսպանին Աթենքի վերաբերյալ տեղի քաղաքական գործիչների բազմաթիվ  «տհաճ արտահայտությունների» կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հունաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:  

«Մեր դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար», - նրան է մեջբերում  AFP գործակալությունը:

Անցած շաբաթ չեխ նախագահ Միլոշ Զեմանը հայտնել է, որ  «Չեխիան պիտի եվրոն ընդուներ հենց հաջորդ օրը այն բանից հետո, երբ Հունաստանը կհեռանար եվրոգոտուց»:

Կուտրասի խոսքով, Չեխիայի այլ քաղաքական գործիչներ եւս բազմիցս տհաճ արտահայտություններ են թույլ տվել այն մասին, թե Հունաստանն ինչպես է գլուխ հանում միգրացիոն ճգնաժամից:  «Մենք դիվանագիտական դեմարշ  արեցինք, սակայն նրանց պահվածքում ոչ մի փոփոխություն չեղավ: Մենք անցանք հաջորդ քայլին», - պարզաբանել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաեւ ընդգծել  է, որ   «Չեխիայի հանրապետությունը ԵՄ-ի անդամ է այդ թվում նաեւ Հունաստանի շնորհիվ», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: