Բրիտանուհի թոշակառու Գլեդիս Ֆիլիփսը Ֆիլիքսթոու քաղաքում 4 օր փակված է մնացել հասարակական զուգարանում: Ժամանակակից տեխնոլոգիաներով գործող կոնքամանով զուգարանը դեռ չէին բացել օգտագործման համար: Այս պահին անհայտ է, թե ինչպես է կինը հայտնվել փակ զուգարանում:
82-ամյա Ֆիլիփսը չէր կարողացել դուրս գալ դռան անսարքության պատճառով, գրում է Daily Express-ը:
Այդ ողջ ընթացքում կինը սնվել է անանուխի սառնաշաքարներով: Տաքանալու համար նա օգտագործել է ձեռքերը չորացնող սարքը եւ քնել է իր վերարկուի վրա, հայտնում է Lenta-ն:
Կնոջը հայտնաբերել էր բանվորը, որը վերադարձել էր խցիկը ներկելու համար:
Կնոջ խոսքով՝ ինքը դրանից առաջ խանութից գնումներ էր կատարել եւ մոտը եղած թելերով թոռներից մեկի համար շարֆ էր գործել որպես ամանորյա նվեր:




























