Կոտայքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վրաերթի են ենթարկել տատիկի ու թոռան:

NEWS.am-ին «Աբովյանի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 60-ամյա կինը հետազոտվել է, ապա տեղափոխվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 5-ամյա թոռանն այս պահին վիրահատում են:

Դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում, վարորդը փախուստի չի դիմել եւ իր մեքենայով տուժածներին տեղափոխել է հիվանդանոց: