Ֆրանսիայի Լիոն քաղաքի Սենտ Էքզյուպերիի օդանավակայանում մաքսավորներն առգրավել են անսովոր մաքսանենգ բեռ՝ 81.6 հազար կեղծ դրոշմանիշ:

Նամականիշները թաքցրած են եղել 4 զոդող սարքերի մեջ, որոնք բերվել էին Հոնկոնգից:

Ինչպես հայտնում է Lenta-ն, վկայակոչելով Le Monde-ն, նամականիշներն առանձնանում են բավական բարձր որակով: Դրանց ընդհանուր արժեքը 62 հազար եվրո է: Մաքսավորների մոտ կասկած է առաջ բերել այն փաստը, որը զոդող սարքերը տեղափոխում են օդանավով, քանի որ նման սարքավորումները տեղափոխվում են ծովային ճանապարհով: