ԻՊ ահաբեկիչները սպառնում են 20-ամյա Շայմա Կասիմին, որը 2 օր առաջ նվաճել էր Իրաքի գեղեցկության մրցույթի հաղթողի տիտղոսը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԻՊ գրոհայինները զանգահարել են Շայմային եւ սպառնացել սպանել, եթե նա հրաժարվի սեքս ջիհադից (երբ սուննի մուսուլման կանայք կամավոր կամ խաբեությամբ մեկնում են իսլամիստների ճամբարներ սեքս ծառայություններ մատուցելու համար):

Աղջիկը վախեցել է եւ պատմել այդ մասին հարազատներին, գրում է «Իզվեստիա»-ն: Հիմա աղջիկը ստիպված է թաքնվել: