Անհայտ անձինք կոտրել են Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի Twitter-ի էջը:
Ինչպես լրագրողներին ասել է երկրի վարչապետի մամուլի քարտուղար Մարտին Այերը, ցանցահենները նրա էջում նեոնացիստական կոչեր եւ կառավարության հասցեին վիրավորական արտահայտություններ են տեղադրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետի էջը կոտրելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Վարչապետն ինքն այդ կապակցությաբ ասել է, որ եթե իր էջը կոտրել են նեոնացիստները, ապա դա ապացուցում է, որ ինքը լավ է կատարում իր պարտականությունները:



























