Թուրքիայի քրդական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սելլահադին Դեմիրթաշը քննադատել է Թուրքիային ռուսական Սու-24 օդանավը կործանելու կապակցությամբ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայում այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել էթնիկ քրդերի հետ, որոնք պայքարում են Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Դեմիրթաշի այցելությունը Մոսկվա: Հաղորդվում է, որ Դեմիրթաշը պատրատվում է Մոսկվայում բարձրացնել իր կուսակցության ներկայացուցչության բացման հարցը, հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»: