Ադրբեջանցի պաշտոնյան ավելի քան մեկ օր անց հիստերիկ արձագանք է տվել՝ Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին «դագաղներ» խոստանալով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վաղիֆ Դարյախլին ուշացած է արձագանքել՝ խոստանալով ամեն օր Լեռնային Ղարաբաղից Հայաստան զինվորների դագաղներ ուղարկել:
Պաշտոնյայի նյարդային արձագանքը պատասխանն էր նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե տարեսկզբից Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է ավելի քան 200 զինծառայող:
Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին կոչ էր արել իրերն իրենց անուններով կոչել եւ ուղիղ գրել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ոչ թե հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ են տեղի ունենում, այլ ռազմական գործողություններ: Իր հիստերիկ հայտարարություններով պաշտոնյան միայն հաստատել է բոլորին հայտնի փաստը, որը իրավիճակի լարումը սադրողն Ադրբեջանն է:




























