Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անց էր կացրել 2 շաբաթ: Նա կարող է Սուրբ Ծնունդը նշել իր տանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն:

«Նա արդեն վերադարձել է տուն»,- հայտնում է գործակալությունը:

83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր դեկտեմբերի 9-ին: