«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն կարող են Ռուսաստանին արտահանձնել 18 օրից: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի իրավաբանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆոլկո Գալին:
Գալին չի հայտնել, թե պլանավորում է արդյոք Շվեյցարիան Ռուսաստանին արտահանձնել Խոդորկովսկուն, քանի որ դա գաղտնի տեղեկություն է: Սակայն եթե երկրի իշխանությունները նման որոշում կայացնեն, ապա «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարին կարող են արտահանձնել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնում է Life News-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Միխայիլ Խոդորկովսկին հեռակա կարգով կալանավորվել էր, եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել «Սպանություն կազմակերպելու» եւ «Երկու եւ ավելի մարդու դեմ սպանության փորձ» հոդվածներով:


























