Արգենտինայում հեղեղների պատճառով առնվազն 7.5 հազար մարդ է տարհանվել: Այս մասին հայտում են տեղական լրատվամիջոցները:

Հեղեղներից տուժել են նաեւ հարեւան Ուրուգվայն ու Պարագվայը, որտեղ հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել: Պարագվայ գետի վարարելու պատճառով 72,5 հազար մարդ լքել են իրենց տները: Նրանցից 66 հազարն այս պահին բնակվում են ժամանակավոր ապաստաններում, մյուսները տեղավորվել են հարազատների մոտ:

Ուրուգվայի հյուսիսում հեղեղների պատճառով տարհանվել է 1.5 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը: