Մոսկվան ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կենտրոնացնում է Թուրքիայի քաղաքական ղեկավարության ուղղությամբ, որի գործողություններն արագ տեմպերով վատթարացնում են իրավիճակը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկկողմ հարաբերությունների վատթարացումը թեպետ կանդրադառնա նաեւ մեր երկրներում ապրող մարդկանց վրա, սակայն այն կենտրոնացած է Թուրքիայի քաղաքական ղեկավարության ուղղությամբ, որը կարելի է ասել ղեկավարում էր այն գործողությունը, որին մենք ականատես եղանք ռուսական օդանավը խոցելու ժամանակ»,- ասել է Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռեւս մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը միայն վատթարացնում է իրավիճակը, ընդ որում անում է նա յոթմղոնանոց քայլերով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:



























