Կաթոլիկական Սուրբ ծննդի նախօրեին Մոսկվայում ծաղկել են ձնծաղիկները: ՄՊՀ-ի «Դեղագործական բանջարանոց» Բուսաբանական այգու մամուլի ծառայության ներկայացուցիչ. «Այսօր ՄՊՀ-ի Բուսաբանական այգում անսպասելիորեն ծաղկել են ձնծաղիկները: Այս ծայրաստիճան անսովոր երեւույթի պատճառը Մոսկվայի օդի` դեկտեմբերի համար անբնականորեն բարձր ջերմաստիճանն է»:
«Դեղագործական բանջարանոցի» գլխավոր այգեգործը` Անտոն Դուբենյուկը նշել է, որ ծաղիկներին ոչինչ չի սպառնում, եթե վերջապես ձմեռը հասնի մայրաքաղաք: Տարվա ընթացքում ձնծաղիկների երկրորդ հայտնությունը` առաջին անգամ ծաղիկները ծաղկել էին 2015-ի փետրվարին, ապշեցրել է Բուսաբանական այգու բոլոր աշխատակիցներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «Դեղագործական բանջարանոցում» փքվել էին մագնոլիաների եւ մրտավարդերի բողբոջները, ծաղկել էին սպիտակ խնկենին, ֆորզիցիան, մարգարտածաղիկը եւ գարնանածաղիկը: Բոնսայ ցուցահանդեսին անսովոր կերպով վառ ծաղկել էր ճապոնական 100-ամյա սալորը:
Մինչեւ շաբաթվա վերջ Մոսկվայում ջերմաստիճանը զրոյից բարձր կլինի, կիրակի օդերեւութաբանները խոստանում են ձմռան գալուստ. ջերմաչափների սյուները զրոյից ցած կիջնեն, իսկ անձրեւներին կփոխարինի ձյունը:



























