Տղամարդու կողքին գտնվող շունը նրան կանանց համար ավելի հրապուրիչ է դարձնում, հայտնել են ամերիկացի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Կանայք հարցումների են մասնակցել, որոնց ընթացքում գնահատել են տղամարդկանց հետ ծանոթանալու իրավիճակները եւ նշել են, թե ինչն է իրենց դուր գալիս: Արդյունքները ցույց են տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում այն տղամարդկանց, որոնք ընտանի կենդանի են ունենում, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

Կանանց կարծիքով տղամարդիկ այդ դեպքում ավելի պատասխանատու են թվում: