Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը նոր տարվա սեղանը ծանրաբեռնում է իր սեփական արտադրանքով: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է պատրաստվում Ամանորին:
«Ես միայն սուրճ ու ծխախոտ եմ գնում խանութից, մնացածն իմ աճեցրածն ու արտադրածն է: Նոր տարվա սեղանին իմ հավկիթն է, իմ բադը, իմ բուլին, իմ գոճին, իմ հորթը, կաթն ու մածունը: Կոկորդիլոսի տեղն էլ շլանգ եմ դնում սեղանին, ասում եմ` շլագն իրան դրել ա կորկորդիլոսի տեղը»,-ասաց պատգամավորը` նշելով, որ առանց ճոխությունների էլ ուրախ Նոր տարի է անցկացնում:
Թերեւս իր համար 2015-ի միակ դժվարությունն առանց կուսակցության հիմնադրի՝ Գագիկ Ծառուկյանի, անցկացնելն է եղել, ինչն, ըստ նրա, դեռ երկար կզգան կուսակցությունում: «Առանց կուսակցության հիմնադրի շատ դժվար է, եւ դեռ երկար դա կզգանք»,-ափսոսանքով ասել է Խաչատրյանը:



























