Դոլարը կարող է նորից թուլանալ, սակայն 2016թ.-ի համար հստակ կանխատեսումներ չկան: Այս մասին ասված է J P Morgan Funds ներդրումային ֆոնդի վերլուծաբան Դեւիդ Քելլի դեկտեմբերյան վերլուծության մեջ:
2014թ. վերջին նավթի գների անկումը պայմանավորված է երեք գործոններով՝ պահանջարկի պակասով, ԱՄՆ-ում նավթի հանքահանման ծավալների մեծացմամբ եւ նավթի արդյունահանումը չնվազեցնելու ՕՊԵԿ որոշմամբ:
Այդ պատճառով կարելի է ակնկալել, որ 2016թ. նավթի համաշխարհային պաշարները կաճեն, թեպետ ոչ այնպես, ինչպես 2015թ.: Այլ կերպ ասած՝ 2016թ. նավթի գնի կտրուկ աճ սպասել պետք չէ: Նավթի գների աճի դինամիկան կախված է լինելու դոլարից: Իսկ թե ինչպես իրեն կպահի ամերիկյան տարադրամը, ամենադժվար հարցն է:
Ընդհանուր առմամբ դոլարը գերագնահատված է: Վերջին 18 ամիսների ընթացքում հիմնական արժույթների զամբյուղում դրա փոխարժեքն աճել է մոտ 23 տոկոսով: Բացի այդ, ԱՄՆ-ն առեւտրային դեֆիցիտի մեջ է, ի տարբերություն Եվրոպայի, Ճապոնիայի եւ Չինաստանի պրոֆիցիտի: Երկարաժամկետ հեռանկարով դա կարող է իջեցնել դոլարի փոխարժեքը:
Այդուհանդերձ այդ գործընթացները երկարաժամկետ են: Իսկ եթե խոսենք կարճաժամկետ գործընթացների մասին, ապա դոլարի փոխարժեքը դժվար թե նվազի, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը մեղմացնում է դրամավարկային քաղաքականությունը, իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը խստացնում է:
Այդ պատճառով երկարաժամկետ կանխատեսմամբ դոլարն անկում է գրանցելու, սակայն թե ինչպես այն կպահի իրեն 2016թ. մնում է միայն գուշակել:



























