Ես լիարժեք հաշտ եմ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշման հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Կենտրոնական բանկը պետք է գնա կոշտացումների, դա անխուսափելի է, որովհետև մենք ունենք դրսից եկող փողի հոսք, դա կոչվում է պահանջարկի ֆենոմեն, որը սպառնում է քո գների աճին։ Ես ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի բոլոր թեզերի հետ լիարժեք համաձայն եմ բացառությամբ մեկ թեզի, որը մի քիչ վիճելի է։ Նա ասաց, որ մեր երկրի պետական պարտատոմսերի մեջ ոչ ռեզիդենտների ներդրման կշիռը աճել է, դա նրանից է, որ մեր երկրի նկատմամբ գրավչությունն է բարձրացել, բայց վերջում մի փոքր ուղեց, ասելով, որ դա ոչ թե մեր երկրից է, որ մենք դառել ենք ավելի քիչ անվտանգ և գրավչությունը բարձրացել է, այլ իրականում ներդրողների մոտ փողը բավականին շատ է, և շատ երկրներ, որոնք ներդրումային առումով գրավիչ են ավելի քան Հայաստանը, դարձել են ավելի ռիսկային,
որովհետև անընդհատ ամբողջ աշխարհում տեղի ունեցող ռազմական կոնֆլիկտները պետք է ֆինանսավորել և դա ֆինանսավորվում է դեֆիցիտներով և արդեն պարտքի խնդիրներ են առաջանում։ Բացի այդ, տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով այն երկրները, որտեղ արժեթղթերը գրավիչ էին ներդրողների համար, դարձան ոչ գրավիչ»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը, Արամյանն ասաց. «Մեր երկրում իրականում երկու ֆենոմեն է տեղի ունենում, առաջինը. արտաքին աշխարհից մենք գնաճ ենք ներմուծում, օրինակ, բենզինի գինը աճում է, որը մեր կամքից անկախ է։ Երբ մենք այդ գինը ներմուծում ենք, դա մտնում է մեր սոցիալական կյանք, և գլխացավանք է դառնում կենտրոնական բանկի համար»։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները ադրբեջանական բենզինի ներկրմամբ են հուսադրում, նա ասաց. «Նախ, առևտուր անում են սովորաբար այն երկրները, որոնց հասարակությունները կոնֆլիկտի մեջ չեն։ Ես կարծում եմ դա խայծ է ավելի շատ, որովհետև տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում հարևան Ադրբեջանում, օրինակի համար հայտարարություններ արևմտյան Ադրբեջանի մասին, մեր գերիների հետ կապված հարցը և այլն։ Սա ևս պատերազմ է։ Որ ասում են՝ եկեք, շոյենք, գուրգուրենք։ Դուք շարունակեք շոյել, գուրգուրելը, Ադրբեջանը կանի իր գործը։ Սա ոչ այլ ինչ է, քան քո հոժար կամքով քո գլուխը դնես դահիճի սրի տակ։
Բայց սա դնենք մի կողմ, այսօր աշխարհում գները աճում են կոնֆլիկտների պատճառով, և դա որոշակիորեն տեղափոխվում է նաև մեր երկիր։ Եթե դա առաջարկի գնաճ է, դու ոչ մի բան չես կարող անել։
Երկրորդ կարևորոր գործոնն այն է, որ մեր գլխին փող է թափվում, և այդ փողը ինչ-որ մի տեղ պետք է հայտնվի։ Եթե քեզ մոտ փողի ծավալը մեծանում է, բնականաբար, տեղի է ունենում գնաճ։ Դրա վառ օրինակը անշարժ գույքի գների աճն է։ Այս դեպքում ԿԲ–ն պետք է կոշտացնի իր պայմանները։ Դրա համար կենտրոնական բանկը գնաց վերաֆինանսավորման կոտոսադրույթի 0.25% տոկոսի բարձրացմանը։ Այս որոշումը շատ մեծ աժիոտաժ առաջացրեց և դա գալիս է մեր վարկային պորտֆելի կառուցվածքից, և դա իրականում շատ վտանգավոր կառուցվածք է։ Այս որոշումով ԿԲ–ն ազդակ է տալիս ֆինանսական շուկաներին, որ եթե այս միտումը շարունակվի, ինքը կգնա ավելի կոշտ քայլերի։ Այս աժիոտաժը, որ վարկերը կթանկանան, պայմանավորված է նրանով, որ հասարակության բավականին լայն շերտ թաղված է սպառողական վարկերի տակ, և դա կենտրոնական բանկի հետ կապ չունի, դա կառավարության քաղաքականության հետ կապ ունի։
Վարկային պորտֆելում ամենամեծ կշիռը բաժին է ընկնում սպառողական վարկերին, 8.8 տրիլիոնի 23%։ Օրինակ արդյունաբերության կամ գյուղատնտեսությանը տրված վարկերը միասին ընդամենը 13% է»։
Ինչ վերաբերում է ներդրումներին, նախկին նախարարը հայտարարեց, որ հեռու է այն մտքից, որ ուղղակի ներդրումներով մեզ մոտ կգան ավտոնում մեծ բիզնեսներ կբացեն. «Որովհետև Հայաստանում տեղի է ունենում բիզնեսների խլում և դա ակնհայտ է։ Տնտեսության կարևորագույն հենասյունը սեփական ության իրավունքն է, և երբ բիզնեսները տեսնում են, որ, օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսը պլոմբել են կամ պետականացրել են, այսինքն մենեջմենթ են փոխել, բան, դա ոչ այլ ինչ է, քան «թշնամական խլում»։ Դա տնտեսագիտական տերմին է, որը կատարում են կառավարությունները։
Մյուս կողմից մեր տնտեսության կառուցվածքը շատ խոցեի է. ««Տնտեսության հիմնական քաշող ուժը որ արտահանելի հատվածն է, արդյունաբերությունը չի, գյուղատնտեսությունը չի, այնպիսի ծառայությունները չեն, որոնք դու կարող ես մատուցել ոչ ռեզիդենտներին»։





























