Բուսական յուղերի և դրանց արտադրության համար հումքի համաշխարհային արտահանումը (յուղի ելքի հաշվարկով) 2026/27 սեզոնում կհասնի ռեկորդային՝ 141 միլիոն  տոննայի, ինչը 2%-ով ավելի է, քան 2025/26-ին, նշվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաշվետվությունում։ Այդ աճը պայմանավորված կլինի կանճրակի և արևածաղկի յուղերի, ինչպես նաև կանճրակի և արևածաղկի սերմերի արտահանման ավելացմամբ։

«Բուսական յուղերի և սկզբնական հումքի արտահանման աճը 2026/27-ին կապահովվի կանճրակի և արևածաղկի յուղերի մատակարարումներով։ Կանխատեսվում է կանճրակի յուղի և դրա համարժեքների արտահանման 8% աճ՝ Կանադայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Ավստրալիայից մատակարարումների զգալի ավելացման ֆոնին։ Ակնկալվում է, որ կանճրակի յուղի և դրա համարժեքների ներմուծման ամենամեծ աճը կցուցաբերեն ԱՄՆ-ն ու Չինաստանը»,- նշված է գերատեսչության սեպտեմբերյան տեսությունում։

Արևածաղկի յուղի և դրա համարժեքների արտահանումը, ինչպես սպասվում է, կաճի 15%-ով՝ Ուկրաինայից և Ռուսաստանից մատակարարումների էական ավելացման շնորհիվ (պայմանավորված բերքատվության աճով), ընդ որում ներմուծման ամենամեծ աճը կանխատեսվում է Հնդկաստանի և Չինաստանի կողմից, հաղորդում է «Агроэкспорт»-ը։