Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպասքի տարողությունը, որի մեջ լցված է ալկոհոլը, ազդում է խմած ալկոհոլի քանակի վրա, հայտնում է Lenta.ru-ն։ Գիտնականները փորձ են անցկացրել Քեմբրիջի բարերից մեկում։ Բարի հաճախորդներին գինու ստանդարտ չափաբաժին են առաջարկել՝ 175 մլ։ Սակայն գինին մատուցել են 250, 300 եւ 370 մլ տարողությամբ բաժակներով։
16 շաբաթ շարունակ տեւած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ որքան բաժակի տարողությունը մեծ է եղել, այնքան հաճախ են այցելուները եւս մեկ բաժակ գինի խնդրել, փոխանցում է Planet- today-ը։




























