Դեկտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեն պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 39-ամյա Դավիթ Տոլինյանին:

Կասկածյալի մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ, որոնցից մեկը լցված է եղել սպիտակավուն հեղուկով:

Պարզվել է, որ նա ապօրինի զանգվածը ձեռք է բերել Սամսոն Խամֆերյանից, որից հետո վերջինը խուզարկության է ենթարկվել եւ բերման ենթարկվել: