Էջմիածնեցի 18-ամյա Աննա Մ.-ի մոտ մեկ շաբաթ առաջ արյան սուր լեյկոզ է ախտորոշվել: Ծնողները չունեն նրա բուժման համար անհրաժեշտ գումարը:

«Հայրը տաքսու վարորդ է, հազիվ կարողանում է օրվա հաց վաստակել, ընկերները, հարազատներն օգնում են, բայց բուժման համար անհրաժեշտ գումարը չի հավաքվում»,- NEWS.am-ին ասաց Աննայի մորաքույրը՝ Ծովիկ Կիրակոսյանը:

Աննայի հիվանդությունը հայտնաբերվել է, երբ նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, դիմել են բժշկի:

«Թուլություն ուներ, ձեռքերը հազիվ էր կարողանում շարժել: Նաեւ սիրտն էր ցավում: Տարանք բժշկի, ուղարկեցին արյան ընդհանուր անալիզի ու պարզվեց, որ արյան սուր լեյկոզ է՝ բարդացած վիճակում, շտապ բուժում է պետք»,- պատմեց մորաքույրը:

Աննան սովորում է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետում, 1-ին կուրսի ուսանողուհի է: Ընտանիքի անդամները նրանից գաղտնի են պահում հիվանդությունը:

Աննայի բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար բացվել են հաշվեհամարներ:

Հայաստանից՝ Converse բանկ 1930001791870200 (Արմեն Անդրանիկի Կիրակոսյան)

Արտերկրից՝ VTB բանկ 16017261966202 (Ծովիկ Վոլոդիայի Կիրակոսյան)