Լոռու մարզի Նովոսելցովո  գյուղի 20-ամյա բնակիչ Վ. Դավոյանը դատարանի առջեւ է կանգնել ծառայակցին ծեծելու եւ նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Նա լինելով թիվ N զորամասի զինծառայող,վիճաբանության մեջ է մտել մարտական դիրքում հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայող շարքային  Մանուկ Ղազարյանի հետ,որի ընթացքում վերջինիս կողմից իրեն հայհոյելու համար ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին եւ նույպես հայհոյել,ապա վրեժ լուծելու շարժառիթով,սպանություն կատարելու դիտավորությամբ ցանկացել է կյանքից զրկել Մ.Ղազարյանին,սակայն ավարտին չի հասցրել իր գործողությունը:

Վ. Դավոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34 հադվածով` Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով եւ 104   հոդվածի  1-ին մասով`  Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: