Մեքսիկայում սպանվել է մեքսիկական խոշորագույն թրմակարտելներից մեկի՝ «Միչոականցի ընտանիքի» հիմնադիր Կարլոս Ռոսալես Մենդոսան՝ հայտնի «Չախոտկա» մականունով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Միչոականի նահանգի գլխավոր դատախազությանը։
«Չախոտկայի» մարմինը եւս երեք դիակների հետ գտել էին դեկտեմբերի 28-ին ավտոմայրուղու վրա։ Նրա ինքնությունն արդեն հաստատել են որդիները։
Ենթադրաբար Ռոսալեսը Ուսպերո քաղաքում մասնակցում էր Միչոականի հանցավոր աշխարհի առաջնորդների գաղտնի հավաքին, որի ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել։




























