Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 MA 447 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա Վ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին եւ հայտնվել մոտակա գետում:
Վարորդ Վ. Ղ.-ը եւ ուղեւոր Ա. Մ.-ը տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























